Բագրատյանը քաղաքական մարդ է և իրավունք ունի առաջադրվելու. Արամ Սարգսյան

Խուլ ու համրերի մշակույթի պալատում այս պահին շարունակվում է «Ազատություն»  կուսակցության համագումարը որին հրավիրյալի կարգով, մասնակցում են «Հանրապետություն» կուսակցության նախագահ   Արամ Սարգսյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀՀՇ-ից՝ Երջանիկ Աբգարյանը,  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից՝ Խաչատուր Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը և ՍԴՀԿ ատենապետ Լյուդիմլա Սարգսյանը, ով, ի դեպ, ՀԱԿ խմբակցությունից միակ ներկայացուցիչն էր համագումարում։

«Ազատության» համագումարին ներկա էր նաև Սասուն Միքայելյանը, ով բացակայում էր ՀՀՇ համագումարին։ Հարցին, թե ինչո՞ւ նա չէր մասնակցում ՀՀՇ համագումարին, Միքայելյանը պատասխանեց, որ վատառողջ էր։  Իսկ հնարավո՞ր է, որ վատառողջությունը քաղաքական ենթատեքստ ունի։ Ի պատասխան այս հարցին՝ Ս. Միքայելյանը պատասխանեց, որ ինքը ենթատեքստերով չի առաջնորդվում։ Ավելի ուշ Միքայելյանը գտավ «Ազատության»  համագումարին գալու ավելի համոզիչ փաստարկ. ասաց, որ լինելով հրազդանցի՝ չէր կարող մերժել խուլ ու համրերի պալատում անցկացվող միջոցառման հրավերը։

Իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ   Արամ Սարգսյանը, ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Բագրատյանի առաջադրմանը, ասաց.  «Բագրատյանը քաղաքական մարդ է և իրավունք առաջադրվելու»։

Տեսանյութեր

Լրահոս