Մհեր Սեդրակյանն ընդամենն ափսոսում է

ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 19-ին ԱԺ միջանցքում տեղի ունեցած միջադեպի համար: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավորը հրաժարավել էր պատասխանել Ա1+-ի լրագրող Մհեր Արշակյանի հարցին և սպառնացել էր կոտրել վերջինիս ծնոտը:

Այսօր Մհեր Սեդրակյանը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ափսոսում եմ մի քանի օր առաջ Ազգային ժողովում իմ և «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի միջև տեղի ունեցածի համար: Այո՛, հարգարժան լրագրողին հաջողվեց ինձ նյարդայնացնել, հետո ամենը խնամքով մոնտաժելով՝ աղավաղել իրողությունը: Բայց դա երևի այլևս կարևոր էլ չէ:

Սա, թերևս, հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն. մեկը՝ լրագրողական էթիկան խախտելու, մյուսը՝ պատգամավորական: Ես անկեղծորեն իմ ափսոսանքն եմ հայտնում նյարդային պահին հնչած խոսքերի համար»:

Հիշեցնենք, որ երեկ այս թեմային անդրադարձել էր նաև Մհեր Արշակյանը, ով կանխատեսել էր, որ Սեդրակյանը կարող է իրեն մեղադրել լրագրողական էթիկան խախտելու մեջ:

 

Տեսանյութեր

Լրահոս