
Ռեալը Ռոնալդուին գնահատեց 150 միլիոն եվրո. ՊՍԺ-ն համաձայն է վճարել

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն իր ներկայիս ակումբի կողմից գնահատվել է 150 մլն դոլար։ Ինչպես հաղորդում է ElConfidential.com-ը, այդքան գումարի դիմաց Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է զիջել պորտուգալացու տրանսֆերային իրավունքները։ Ակումբում նշում են, որ այդ գումարը ձևավորվել է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքից՝ 94 մլն եվրո, գումարած ավելացված արժեքի հարկը, աշխատավարձը, որ վճարվել է այս տարիների ընթացքում, ինչպես նաև եկամտահարկը, որ ակումբը վճարել է ֆուտբոլիստի փոխարեն։
Նույն աղբյուրը նշում է, որ ՊՍԺ-ի ղեկավարությունն արդեն համաձայնել է վճարել նման գումար։ «Ռեալում» երկու գլխավոր պորտուգալացիների՝ Ռոնալդուի և Ժոզե Մոուրինյոյի գործակալն արդեն հանդիպել է Ֆլորենտինո Պերեսի հետ։ Քննարկվել է նաև Մոուրինյոյի տեղափոխության հարցը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը