
Սթրեսը` ճաղատության պատճառ

Սթրեսը կարող է ճաղատության պատճառներից մեկը լինել: Ինչպես գրում է «РИА Новости»-ին, այս կարծիքին են ռուս մասնագետները: «Մարդու հոգեկան վիճակը մեծ նշանակություն ունի մազերի աճի գործում: Անխոս, սթրեսը կարող է մազերի մեծ քանակի կորստի պատճառ դառնալ: Այս դեպքում դրա դեմ լավ միջոցներ կարող են լինել մազերի համար նախատեսված վիտամինների խմբերը»,- ասել է մասնագետներից մեկը:
Սթրեսի պատճառով մազերին վնաս չհասցնելու համար մասնագետները խորհուրդ են տվել նախ և առաջ լիարժեք սնվել, քանի որ այդ դեպքում սննդի հետ օրգանիզմ են մտնում անհրաժեշտ վիտամինները, ածխաջրերը, սպիտակուցներն ու ճարպերը՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է մազերի առողջ աճի համար:
Մասնագետները նաև նշել են, որ մազաթափության դեպքերի 15 տոկոսի պատճառները կարող են բացահայտված չլինել: Յուրաքանչյուր դեպքում, ըստ նրանց, կախված մազաթափության պատճառներից, դրա բուժման համար պետք է կիրառվեն տարբեր մեթոդներ: Այնուամենայնիվ, դրա բուժումն ավելի հեշտ է մազաթափության վաղ շրջանում: