«Օսկարի» լավագույն «արտասահմանցիները»
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց 9 ֆիլմերի անվանումները, որոնք պայքարում են «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» համար: Դրանցից 5-ը կհայտնվեն հավակնորդների վերջնական ցուցակում:
Այս տարի Ամերիկյան կիոնակադեմիայի դատին ֆիլմեր էր ներկայացրել 71 երկիր, որոնցից ընտրվեցին հետևյալ ինը.
Ավստրիա-«Սեր», ռեժիսոր՝ Միկաել Հանեկե,
Դանիա- «Թագավորական սիրավեպ», ռեժիսոր՝ Նիկոլաս Արսել,
Իսլանդիա-«Անդունդ», ռեժիսոր՝ Բալտասար Կորմակուր,
Կանադա- «Պատերազմի կախարդը», ռեժիսոր՝ Կիմ Նգույեն,
Նորվեգիա- «Կոն-Տիկի», ռեժիսորներ՝ Խոակիմ Ռոնինգ և Էսպեն Սանդբերգ,
Ռումինիա- «Բլուրների հետևում», ռեժիսոր՝ Քրիստիան Մունջիու,
Ֆրանսիա- «1+1», ռեժիսորներ՝ Օլիվյե Նակաշ և Էրիկ Տոլեդանո,
Չիլի- «Ոչ», ռեժիսոր՝ Պաբլո Լարեյն,
Շվեյցարիա- «Քույր», ռեժիսոր՝ Ուրսուլա Մեյեր:
Գլխավոր հավակնորդը համարվում է այս տարվա Կաննի փառատոնի հաղթող ժապավենը՝ «Սեր»-ը: Ընդ որում, «Սեր» և համաշխարհային հանրության սիրելի «1+1» ժապավենները կարող են անգլալեզու ֆիլմերի հետ այլ անվանակարգերում ևս պայքարել, քանի որ ամերիկյան կինովարձույթում հայտնվել են Sony Pictures Classic և The Weinstein Company ընկերությունների շնորհիվ:
«Օսկարի» հավակնորդների ցուցակը կհրապարակվի հունվարի 10-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին: