
Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում որևէ համագումարի

Թեև ԲՀԿ-ն հրավիրված էր, բայց չմասնակցեց ՀՀՇ 17-րդ համագումարին:
168.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ ԲՀԿ-ում որոշում է կայացվել չընդունել որևէ կուսակցության հրավեր և չմասնակցել որևէ նման կարգի միջոցառման: Սրանով ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ ինքն ընտրությունների ժամանակ բացարձակ չեզոքություն է պաշտպանելու: