
Լևոն Տեր-Պետրոսյանը հիասթափեցրեց

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարի ժամանակ էլ չհայտարարեց առաջադրվել-չառաջադրվելու մասին իր որոշումը:
«Ես գիտեմ, որ ինձնից ուրիշ բան եք սպասում, բայց պետք է հիասթափեցնեմ ձեզ: Դիմել եմ գերտերություններին` ԱՄՆ-ին, Չինաստանին, Եվրամիությանը… Նրանք հավաքվել են խորհրդակցության, որպեսզի որոշեն` ինչ ստրատեգիա ընտրեն: Երկու օր էլ սպասենք»,- ժպիտը դեմքին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այս պահին Կառավարության նիստերի դահլիճում ընթանում է ՀՀՇ 17-րդ համագումարը, որին ներկա չեն ԲՀԿ-ականները, փոխարենը` ՀՀՇ-ի հրավերը չեն մերժել ՀՅԴ ներկայացուցիչները: