Բաժիններ՝

Եղևնին էլ է թանկացել. մամուլ

«Այս տարի, ի թիվս շատ այլ ապ­րանքների, թանկացել է նաև եղևնին: Խոսքը, տվյալ դեպքում, ար­հեստական եղևնու մասին է: «Այրարատ» կինոթատրոնի հարևանությսւմբ դրանց առևտրով զբա­ղվողները մեզ հետ զրույցում երեկ ասացին, որ նախորդ տարվա համեմատությամբ գները բարձրա­ցել են 3-5 հազար դրամով: Նշված վայրում եղևնու գները երեկ տա­տանվում էին 3 հազարից մինչև 75 հազար դրամի սահմաններում: Եղևնիների բարձրությունը, հա­մապատասխանաբար, 50-240 սմ էր»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Վաճառողներից մեկը մեր հետ զրույցում նաև ասաց, որ անցյալ տարվա համեմատությամբ էակա­նորեն նվազել են վաճառքի ծա­վալները` շուրջ 20 տոկոսով: Նրա խոսքով, առևտուրը սովորաբար աշխուժանում է դեկտեմբերի 20-ից հետո: «էսօր արդեն ամսի 21-ն է»,- ասաց նա ու հիշեց, որ այդ օրը կանխատեսված էր աշխարհի վերջը: «Երևի բարեկամներով իրար գրկած նստած են»,- են­թադրեց մեր զրուցակիցը` չբացա­ռելով, որ երբ աշխարհն ու մարդ­կությունը փրկվեն կործանումից, իր պոտենցիալ հաճախորդների մեջ էլ հետաքրքրություն կծագի տոնի ու եղևնու նկատմամբ:

Ի դեպ, «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ բնական եղևնիներ չէին վաճառվում: Ասում էին` հակառակ դեպքում «ԿԳԲ-ն անմի­ջապես հայտնվում է», հարցնում` որտեղից, ինչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս