Բաժիններ՝

Աժ նախագահը պարտավոր է 10-օրյա ժամկետում պատասխան տալ. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննություն է ընթանում Արմեն Ռուստամյանի դիմումի հիման վրա: Երեկ հանձնաժողովը որոշել է այդ առնչությամբ հարցում ուղարկել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո նշել է, որ էթիկայի հանձնաժողովն իրավասու է ցանկացած պետական մարմնից ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկություններ, ուստի այդ գործի քննության շրջանակներում դիմել են Հովիկ Աբրահամյանին, որը պարտավոր է 10-օրյա ժամկետում պատաս­խանել:

Հարցին` քանի որ Աժ նախագահը ևս ընդգրկված է այդ 83  պատգամավորնե­րի մեջ, որոնք բոյկոտել են Աժ արտահերթ նիստը, ինչքանո՞վ է տեղին, որ հարցն իրեն եք ուղղել` Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք չունենթքԱժ նախագահի վերաբեր­յալ դիմում: Մենք ունենք պատգամավորների վերաբերյալ դիմում: Մենք չենք դիմում պատգամավոր անհատի: Դիմում ենք Աժ նախագահին, որը օրենքով սահմանված պար­տականություններ ունի»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31