ՀՀ գլխավոր դատաբժիշկը պաշտոնանկ է արվելու. մամուլ
«ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը: «ժողովուրդի» աղբյուրների վկայությամբ` Վարդանյանի պաշտոնանկությունը լինելու է սահուն կերպով, կլրանա պաշտոնավարման ժամկետը, և նա կանցնի թոշակի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և հիշեցնում, որ խոսքն այն անձնավորության մասին է, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել և հեռանում է թոշակային տարիքը լրանալու պատճառով:
Թերթի աղբյուրները պնդում են, որ Վարդանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի հետ աներձագաքավորսանիկական հարաբերություններ ունեցող մի անձնավորություն, որի անունն առայժմ ճշտել չի հաջողվել: