Շերիֆը պազիվնոյ է. մամուլ
«ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հայտնի է «Շերիֆ» մականունով: «Ես մականուն չունեմ», – «ժամանակի» հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը` հավելելով. «Դա եղել ա ղարաբաղյան պատերազմի իմ ազդականչը: Ռադիոկապի միջոցով Շերիֆը եղել է իմ ազդականչը, որովհետև ջոկատում ոստիկանության աշխատողներից մենակ ես էի, էդպես իմ ազդականչը դրել էին Շերիֆ, թե չէ դա իմ մականունը չի»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում:
«Մեր դիտարկմանը, թե մինչև հիմա իրեն փաստորեն այդպես են հիշում, Շերիֆը պատասխանեց. «Եթե Երեք տարի տարբեր ջոկատների հետ շփվելուց բոլորը քեզ սկսում են ազդականչով դիմել, իրար ճանաչում էինք ազդականչով, բոլորը բնականաբար ճանաչել են Շերիֆ ազդականչը ու ազդականչը մնաց»»: