
Պետրոս Ղազարյանը շարունակելու է իր հաղորդումները. մամուլ

«Հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ արդեն հայտնի դարձավ, որ «Էպիկենտրոն» լրատվական ծրագիրն այսուհետև ղեկավարելու է ոչ թե Պետրոս Ղազարյանը, այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, իսկ հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Կեսոյանին փոխարինելու է «Կենտրոնի» գովազդային բաժնի պատասխանատու Գոռ Մարտիրոսյանը: Մեր թղթակցի հարցերին ի պատասխան` Պետրոս Ղազարյանն ասել է միայն, որ որևէ խնդիր չի եղել, ինքը շարունակելու է իր հաղորդումները»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը: