Բաժիններ՝

Հայաստանում ոչ մի սոցիոլոգիական հարցման չեմ հավատում. մամուլ

«Aravot.am-ը քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց` նա վստահո՞ւմ է Gallup-ի երեկվա հրապարակած սոցիոլոգիական հարցման տվյալներին, և արդյոք ներկայացված արդյունքներն իսկապե՞ս արտացոլում են ՀՀ ներքադաքական իրավիճակը:

Պարոն Քոչարյանը մեր հարցին այսպես արձագանքեց. «Մի բան կարող եմ ասել, որ անկախ նրանից` դա որ սոցիոլոգն է և որ կազմակերպությունը, ես Հայաստանում ոչ մի սոցիոլոգիական հարցման չեմ հավատում: Ինչպես ասացվածքն է ասում` պառավը գիտուն չի լինում, գլխին եկածից է վախենում»:

Իսկ թե քաղտեխնոլոգի տպավորությամբ` Գ. Ծաոուկյանի պոտենցիալ ընտրողները դեպի որ թեկնածուի կողմը կգնան, այս մասին Կ. Քոչարյանը փոխանցեց հետևյալը. «Ասենք, ասացի` Ձմեո պապիկին, ոնց որ այդտեղ գրված է` Ռոբերտ Քոչարյանին: Դեռ չգիտենք` ով է աոաջադրվել, թողնեք դնեն, հետո կիմանանք: Ես այդ հիմար մտավարժանքներին չեմ մասնակցում»,- գրում է «Առավոտ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս