
Նաղդալյանի գիծը խնդիրներ ունի. մամուլ

«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին պատկանող Երևան-Սիսիան երթուղու ավտոբուսներն այնքան են հնացել, որ տեղի բնակիչները չեն կարողանում դրանցից օգտվել, վախենում են անգամ նստել:
Սիսիանի մի խումբ բնակիչներ «ժողովուրդ» օրաթերթին հասցեագրած իրենց այս դժգոհությունը հայտնելու հետ մեկտեղ տեղեկացրին, որ ստիպված խմբեր են կազմում ու Երևան գալիս տաքսիներով: Բայց Նաղդալյանը, իմանալով այդ մասին, տաքսի ծառայությունների սեփականատերերին հորդորել է իր «գծի հաշվին» հարստանալու համար ամեն ամիս իրեն որոշակի գումար տալ: Փորձեցինք լուրի իսկությունը ճշտել Հերմինե Նաղդալյանից, սակայն գծատիրուհին համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: