Բաժիններ՝

Բալոտելիի տեղափոխության տարբերակը բացառվում է. Ալեգրի

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը  Պատոյի և Ռոբինյոյի կողմից թիմից հնարավոր հեռանալու դեպքում։

«Եթե նրանք հեռանան ակումբից, ապա մեզ նոր հարձակվող հարկավոր կլինի։ Թիմին պետք է 5 հարձակվող, սակայն ամեն ինչ Գալիանիի ձեռքերում է։

Իհարկե, մեզ ուժեղ խաղացող է պետք։ Եթե գնենք լուրջ ֆուտբոլիստի, ապա նա անպայման պետք է հանդես եկած լինի Չեմպիոնների լիգայում։

Բալոտելիի տարբերակը բացառվում է։ Ինչ վերաբերվում է նրա բնավորությանը, ապա չեմ կարող մեկնաբանել դա, քանի որ չեմ աշխատել Մարիոյի հետ»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս