 
                        Արամ Սարգսյանն ընտրվեց նախագահ
 
                                    «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդը կուսակցության նախագահ վերընտրեց Արամ Սարգսյանին: Համագումարի ավարտին ընդունվեց բանաձև, որի մեջ ասվում է, որ կուսակցությունը շարունակելու է պայքարը երկրում սահմանադրական կարգի վերականգնման նպատակով, միայն այն տարբերությամբ, որ այլևս չեն համագործակցելու ոչ գաղափարակից կուսակցությունների հետ:
«Պահպանողական գաղափարներ և ազատական արժեքները, ինչպես նաև համամարդկային և ազգային արժեքները ներդաշնակելու, մարդու իրավունքները և ազատությունները պաշտպանելու համար համագործակցել միայն այն քաղաքական և հասարակական կազմակերպությոնների, և անհատների հետ, ովքեր կրում են այդ արժեքները»,- ասված է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        