Բաժիններ՝

Տաշ Սարգսյանը` Յուրա Մովսիսյանի և Գարիկ Մարտիրոսյանի երկրպագած թիմի մասին

Հայտնի հեռուստավարող և ուղղակի ֆուտբոլասեր Տաշ Սարգսյանը հարցազրույց է տվել Championat.com-ին, որի ժամանակ խոսել է «Լոկոմոտիվին» երկրպագելու մասին, ինչպես նաև թվել է Ռուսաստանում հանդես եկող լավագույն ֆուտբոլիստներին:

Պատասխանելով ռուսական մարզական կայքի ընթերցողների հարցերին` Տաշ Սարգսյանը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեք լավագույն ֆուտբոլիստին:

«Բնականաբար, Յուրա Մովսիսյանն է լավագույնը: Կարող եմ նշել նաև Ահմեթ Մուսային և Ալեքսանդր Կերժակովին»,-նշել է Տաշ Սարգսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ում է երկրպագում Գարիկ Մարտիրոսյանը` Տաշ Սարգսյանը պատասխանել է, որ նա Միլանի «Ինտերի» երկրպագու է:

Վերջինս հիմնականում խոսել է իր երկրպագած թիմի` «Լոկոմոտիվի» մասին:

Սարգսյանի հարցազրույցը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս