Բաժիններ՝

Օլիմպիադայի բազմակի մասնակիցը` էլիտար մարմնավաճառ (տեսանյութ)

Ամերիկուհի հայտնի թեթևաթլետ Սյուզի Հեմիլթոնը խոստովանել է, որ վերջին շրջանում գումար է վաստակել մարմնավաճառության միջոցով:

Հեմիլթոնը 1992, 1996 և 2000 թվականներին մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` ԱՄՆ-ի պատիվը պահելով միջին հեռավորության վազքում:

44-ամյա կինը մարմնավաճառությամբ է զբաղվել` մեկ ժամի համար ստանալով 600 դոլար: Նա մարմնավաճառությամբ է զբաղվել Քելի Լանդի անվան տակ:

Օլիմպիադայի մասնակցին ճանաչել է նրա հաճախորդներից մեկը, ինչից հետո էլ հայտնի է դարձել մարզուհու կյանքի նոր կողմի մասին: Հեմիլթոնը նաև ամուսնացած է և երեխա ունի:

Նա գովազդային հոլովակներում էլ հասցրել նկարահանվել կարիերայի ծաղկուն շրջանում:


Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս