Նախագահական ընտրություններից հետո ՀԱԿ-ը կտրոհվի. Արամ Կարապետյան

Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել, որով տեղեկացրել է, որ «Ազատություն» կուսակցության գալիք համագումարում պատրաստվում է առաջադրվել որպես ՀՀ նախագահի թեկնածու: Եվ այդ թեկնածությունը չի լինելու ՀԱԿ-ի կողմից առաջադրված թեկնածություն:

Galatv.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չդնի իր թեկնածությունը, ով էլ որ դնի իր թեկնածությունը, չի լինելու գաղափարական պայքար:

«Ով էլ որ առաջադրի իր թեկնածությունը, եթե այդ թեկնածուն ապագայում հաղթելու համար հասարակական-քաղաքական ալիք չի բարձրացնելու, չի գեներացնելու մարդկանց պայքարը, ինչին ես սիրով պատրաստ եմ միանալու, ուրեմն ով էլ դնի իր թեկնածությունը, լեգիտիմացնելու է Սերժ Սարգսյանի իշխանությունը: Այս ընտրություններից հետո ՀԱԿ կառույցն ընդհանրապես կտրոհվի, ու ամեն գործիչ կգնա իր ճանապարհով»,- ասել է Արամ Կարապետյանը` հավելելով, որ իրական քաղաքականությունը Հայաստանում կձևավորվի նախագահական ընտրություններից հետո միայն:

Տեսանյութեր

Լրահոս