Բաժիններ՝

Սե’րժը պիտի ներողություն խնդրի Մհերից. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) կողմից լրագ­րող Մհեր Արշակյանի «ծնոտը կոտ­րելու» սպառնալիքի դեպքն արտա­ռոց պետք չէ համարել` հաշվի առ­նելով, որ այդ պատգամավորը Հանրապետական կոաակցությունից է, այս կուսակցության համար լրագրողներին սպռանալն ու հայ­հոյելը նորություն չէ:

2006-ին Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը հայհոյել էր «Իրավունք» թեր­թի թղթակից Թագուհի Թովմասյանին, նաև սպառնացել, թե նրա «վերջը լավ չի լինի»: «Դու գիտես, չէ՞, ես ով են»,- սպառնացել էր այն ժամանակվա պաշտպանության նախարարի եղբայրը:

Նույն Սաշիկ Սարգսյանը 2011թ. մայիսի 16-ին հար­ձակվել էր «Հրապարակ» թերթի թղթակից Մարինե Խառատյանի վրա: Այս ան­գամ ագրեսիայի պատճառը լրագրողի հարցն էր այն մասին, թե պատրաստվու՞մ է, արդյոք, Սարգսյանն առաջադրվել Աժ ընտրություններին: Աաշիկ Սարգսյանը նաև հայհոյել էր լրագրողին:

2009թ. Երևանի ավագանու ընտրու­թյունների օրը լրագրողների նկատմամբ իր հատուկ վերաբերմունքն էր դրսևորել հան­րապետական Լևոն Սարգսյանը (Ալրաղա­ցի Լյով), իր թիկնապահների օգնությամբ: Նրանք բռնություն էին գործադրել«Չորրորդ Իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանի, «Հայք» թերթի լրագրող Տաթև Մեսրոպյանի և «ժամանակ» թերթի լրագ­րող Մարինե Խառատյանի նկատմամբ, վերջինից նաև խլել ձայնագրիչը:

Այս տարվա նոյեմբերի 27-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հայհոյել և սպառնացել էր մեկ այլ ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանը (Նովո), ասելով` սատկաց­նելու եմ:

2011թ.-ին ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) վիրավորել և հայհոյել էր «Հետքի» լրագրող Գրիշա Բալասանյանին: Վերջինս զանգահարել էր արդեն նախկին պատգամավորին` տե­ղեկանալու, թե ինչ բարոյական վնաս է կրել «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումից հետո, որին վերջինս դատի էր տվել: Հայրապետյանը լրագրողին անվանել էր «տգետ» և սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ռուբեն Հայրապետյանն ամիսներ առաջ նաև հարվածել էր լրագրող, իրավապաշտպան Արման Վեզիրյանին:

Նմանօրինակ «հանրապետական» իրա­դարձությունների թվարկումը կարելի է շարունակել, սակայն ամենազավեշտալին ու դիպուկը, թերևս, նոյեմբերի 13-ին «France 3» հեռուստաալիքի թղթակից Օլիվիե Միշելին ուղղված` «Աերժ Սարգսյանի նախարարներից» մեկի սպառնալիքն էր: Ֆրանսի­ացի լրագրողը Սերժ Սարգսյանին հարցրել էր Հայաստանում կոռուպցիայի մասին, որից հետո հայ նախարարներից մեկը մա­տով սպառնացել էր նրան: Ստացվում է, որ սպառնալիքներն ու վիրավորանքը երկրի ներսում փորձարկելուց հետո Սարգսյանի իշխանությունն իներցիայով դա կիրառում է նաև քաղաքակիրթ Եվրոպայում: Իսկ ներսում բազմաթիվ չհնչած սպառնալիքներ լրագրողների նկատմամբ` կոնկրետ բռնու­թյունների և ծեծի են վերածվել, մինչ օրս մնալով չբացահայտված: Եվ դեկտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանի հնչեցրած այն միտքը, թե «մենք արմատից մերժեցինք լրագրողների հանդեպ ուժի կիրառման արատավոր պրակտիկան», արդեն կորց­րեց իր իմաստը:

Անդրադառնալով կոնկ­րետ վերջին դեպքի գլխավոր հերոսին` Մհեր Սեդրակյանին, հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 10-ին, Աժ ընտրություննե­րից առաջ, Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ կազմակերպված նախընտ­րական հանրահավաքի ժամանակ, Թոխ­մախի Մհերին քվե տալու համար էրեբունցիներին անձամբ Սերժ Սարգսյանն էր խնդ­րել: «Խնդրում եմ, հիմա էլ վստահեք և քվե­արկեք ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ մեծամաս­նական ընտրակարգով առաջադրված թեկնածու Մհեր Սեդրակյանի օգտին»: Հետևաբար, լրագրողին հասցրած Սեդրակյանի սպառնալիքը Սարգսյանինն էլ է: Եվ եթե Մհեր Սեդրակյանը հրաժարվում է ներո­ղություն հայցել լրագրողից, ապա շատ ժո­ղովրդավարական կլինի, որ դա անի նրա հովանավորը` ապացուցելով իր կամքը ար­դար ու ապահով Հայաստան ստեղծելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս