Բաժիններ՝

Թե ինչու Գագիկ Ծառուկյանը չի գալիս ԱԺ. մամուլ

«Երեկ «ժա­մանակը» ԲՀԿ մամլո խոսնակ Տիզրան Ուրիխանյանից հե­տաքրքրվել է, թե ինչո՞վ է զբաղվում Գագիկ Ծաոուկյանը և ինչո՞ւ չի գա­լիս խորհրդարան»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և ներկայացնում Ուրիխանյանի պատասխանը.

«Այն ամենով, ինչով զբաղվել է միշտ` համա­կարգելով մեր քաղաքական ու­ժի քաղխորհրդի և պառլամեն­տական խմբակցության գործու­նեությունը, ինչպես նաև հասարակական-քաղաքական և իր պաշտոններից բխող մնացած այլ ուղղություններով գործունե­ությունը»:

Թերթի դիտարկմանը, թե նա նաև պատգամավոր է, խմբակցության ղեկավար և պարտավոր է ընտրողների ու պետության առաջ կատարել պարտականությունները ու մասնակցել նիստերին, Ուրիխանյանը հայտարարել է.

«Կարծում եմ` ձեր հարցը մի քիչ մեծամիտ է և անտեղի, որովհետև եթե այս երկրում ընտրողների, քաղաքա­ցիների առջև, սեփական նաև բարոյական համոզմունքից բխող չափազանց մեծ ծավալի պարտականություններ կատա­րող մարդ կա, ուրեմն դա պարոն Ծառուկյանն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31