Բաժիններ՝

Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը հրավիրվել են ՀՔԾ. մամուլ

«Հատուկ քննչական ծառայությունը սկսել է ուսումնասիրել Աժ պատգամավորներ Լևոն Ջուրաբյանի և Վարդան Օսկանյանի դիմումը, որով վերջիններս պահանջում են բացահայտել ու պատասխանատվու­թյան ենթարկել «Ռիչ» սրճարանում ամիսներ առաջ տեղի ունեցած իրենց զրույցը գաղտնալսողներին և ձայնագրությունը հրապարակողներին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Ավելին, ինչպես փոխանցում են «ժողովուրդի» աղբյուրները, պատգամավորներն այսօր հրավիրվել են ՀՔԾ` դիմումի վերաբերյալ բացատրություններ ներկայացնելու: Հետաքրքիր է` տարբեր քաղաքական խաղաքարտեր խառնած այդ գաղտնալսումն իրականացնողն ու տա­րածողը կհայտնաբերվի, թե հերթական անգամ կկոծկվի հանցանքը: Ամեն դեպքում, պետք է փաստել, որ գաղտնալսման հրապարակումը մեր երկրի կարևորագույն հարցերից շեղեց հանրության ուշադրությունը: Գուցե դրա համա՞ր էր մտածված այդ ամենը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31