Բաժիններ՝

Տոնական մեռելային լռություն. մամուլ

«Երեկ Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունե­ցավ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած հանդի­սավոր արարողությունը` վառվեցին գլխավոր տոնածառի լույ­սերը: Քաղաքապետարանն արդեն մի քանի օր է հեռուստաալիքներով հայտարարություն էր տարածում` բոլորին հրավիրելով նշյալ միջոցառմանը:

Ճանապարհային ոստիկանությունը, ինչպես միշտ, մեքենաների երթևեկության համար փակել էր Հանրապետության հրապարակ տանող փողոցները, մյուս բո­լոր փողոցներում առաջացնելով մեծ խցանումներ, շատրվան­ների հարևանությամբ տեղադրվել էր ճոխ բեմ, լուսային էֆեկտներով-բանով, կազմակերպվել էր համերգ, վերջում` հրա­վառություն:

Այս առիթով քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդար­ված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայա­ցել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթ­ներ, նվագախմբեր և երգչախմբեր»:

Ու որքան էլ տպավորիչ է այս հաղորդագրությունը, իրականությունն այն է, որ երեկ մար­դիկ հիմնականում մանկահասակ երեխաների հետ, կամ երի­տասարդ զույգեր հավաքվել էին հրապարակում, բայց այնտեղ տիրում էր մեռելային լռություն: Համերգը վարողի բոլոր ջանքերը «ժողովուրդ ջան, եկեք ծափահարենք, ավելի բարձր ծա­փահարենք», միևնույնն է` հնչում էին ինչպես «ձայն բարբառո անապատի»:

Իրավիճակն ավելի խայտառակ էր, երբ հաղոր­դավարը հայտարարեց, թե հեսա-հեսա, ուր որ է` մեզ կմիանա քաղաքապետ Տարոն Մարգարյանը (նա ուշանում էր), ու դա անում էր օվացիաների ակնկալիքով, այնինչ լռությունը խախ­տում էին հատուկենտ ծափեր միայն: Հրապարակի շքեղ լույսե­րի ու մնացած ամեն ինչի ֆոնին այդ մեռելային լռությունը երևանցիների հավաքական վերաբերմունքի արտահայտությունն էր Տարոն Մարգարյանին: Եվ ոչ միայն նրան»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս