Բաժիններ՝

Գագիկ Բեգլարյանը սպասում է գրազով հաղթած ավարին. մամուլ

««ժամանակի» տեղեկություն­ներով, ՀՀ տրանսպորտի և կա­պի նախարար Գագիկ Բեգլարյանը Հայաստանում և արտերկրում տասնյակ մարդկանց հետ գրազ է եկել, որ ԲՀԿ նախա­գահ Գագիկ Ծառուկյանր 2013թ. նախագահական ընտրություն­ներում չի առաջադրվելու: Ընդ որում` իշխանական վերնախա­վում նա միակ մարդն է եղել, ով մինչև վերջին պահը չի հավա­տացել Ծառուկյանի առաջադր­մանը:

Մեր տեղեկություններով, վարչապետի հետ Ամերիկա այ­ցից ժամեր առաջ Բեգլարյանի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ծառուկյանն առաջադրվում է և Կենտրոն համայնքում պետք է սկսել ըստ արժանվույն պատ­րաստվել ընտրություններին: Նույնիսկ այդ ժամանակ Բեգլարյանը չի հավատացել Ծառուկյանի առաջադրման հնարավորու­թյանը` այդ մասին հայտնելով նախագահին: Ի վերջո, նա հաղ­թել է բոլոր գրազները և հիմա համառորեն սպասում է գրազով հաղթած ավարին»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս