Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանի որոշումը չի ուրախացրել առողջապահության նախարարին. մամուլ

«ՀՀԿ  համագումարին մասնակ­ցող առողջապահության նախարարից մեր թղթակի­ցը փորձել է իմանալ` ճի՞շտ են տեղեկություննե­րը, որ Գագիկ Ծառուկյանի չաոաջաղրման առիթով համ ինքը, համ էլ Հարություն Քուշկյանը ահավոր շատ են ուրախացել: Ու թե Քուշկյանի ուրախության շարժառիթները հասկանա­լի են` գլուխներն ազատեցին քյալլա տալուց, ապա ի՞նքն ինչու է ուրախացել:

«Չէ, ես ու­րախ եմ ընդամենը մեր որոշումից, որ քիչ հե­տո կկայացնենք կուսակցությունով` առաջադրելով մեր թեկնածուին առաջիկա հինգ տարիների համար»: Չէ, ասում են` ուրախա­ցել եք, որ կմնաք Ձեր պոստին: «Ինչ վերա­բերում է Գագիկ Ծառուկյանի չառաջադրմանը, ապա ես ուրիշ կուսակցությունների որոշումներից ոչ տխրում, ոչ էլ ուրախանում եմ»,- ասել է Դերենիկ Դումանյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս