
Լոնդոնցիները վիճում են Հենրի Մուրի արձանի պատճառով

Հենրի Մուրի արձանի նախատեսված վաճառքը վեճի է առաջացրել Լոնդոնի երկու շրջանների միջև։ Ինչպես հաղորդում է BBC-ն, Թաուեր Հելմեթս շրջանի խորհուրդը որոշել էր վաճառել իրեն պատկանող այդ արձանը։ Սակայն Բրոմլի շրջանի խորհուրդը հայտարարել է դրա նկատմամբ իր սեփականատիրական իրավունքների մասին։
1957 թվականի ստեղծված նստած կնոջ արձանը 1960-ականների կեսերին վաճառվել է Լոնդոնի կոմսության խորհրդին, որը հետագայում միավորվել է այլ կոմսությունների հետ՝ ձևավորելով Մեծ Լոնդոնը։ Արվեստի ստեղծագործությունը հանդիսանում էր Մեծ Լոնդոնի սեփականությունը, մինչև 1985 թվականը, երբ այն կրկին վերակազմավորվեց։
Հենց այդ պահից էլ սկսվում է խառնաշփոթը։ Այժմ Բրոմլի շրջանի ղեկավարությունը պնդում է, որ 1985 թվականից հետո արձանը փոխանցվել է իրենց։ Իսկ Թաուեր Հելմեթսը հավաստիացնում է, որ Բրոմլին Մուրի «կնոջ» նկատմամբ ոչ մի իրավունք չունի։
Դվար է ասել՝ վեճն ինչո՞վ կավարտվի։ Ամեն դեպքում երկու շրջանների շահագրգռվածությունը հասկանալի է. արձանի արժեքը գնահատվում է 32 միլիոն դոլար։