Բաժիններ՝

«Դեռ վաղ է». Պուտինը՝ Լուժկովին պատասխանատվության ենթարկելու մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի դեմ մի քանի քրեական գործ կա հարուցված։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն։ Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ Լուժկովը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվում որպես մեղադրյալ, Պուտինը պատասխանել է՝ դեռ վաղ է։

Ինքը՝ Լուժկովը, «Ինտերֆաքսին» հայտնել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ քրեական գործերի հարուցման մասին։ «Ինձ այդ տեղեկատվությունը խիստ զարմացրեց։ Լավ չեմ հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքը։ Միգուցե նախագահ Վլ. Պուտինն ինձ շփոթե՞լ է ինչ-որ մեկի հետ»,- ասելէ քաղաքապետը։

Հիշեցնենք, որ Լուժկովի անունը ԶԼՄ-ներում շրջանառվում էր՝ կապված Մոսկվայի բանկից կատարված յուրացումների հետ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում Լուժկովն անգամ հարցաքննվել է 2011 թվականի նոյեմբերին, սակայն դրանից հետո ոչ մի տեղեկություն Լուժկովի դերի մասին չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս