
Արթուր Աբրահամը` Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը BoxSport ամսագրի կողմից ճանաչվել է 2012 թվականին Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ, փոխանցում է boxen.com-ը: Աբրահամին տրվել է Box Magier մրցանակը:
Տարվա լավագույն մարզիչն է Ուլի Վեգները, ով էլ մարզում է Աբրահամին:
Նշենք, որ հայ բռնցքամարտիկն իր կարիերայի ընթացքում երրորդ անգամ է ճանաչվում Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ: Ավելի վաղ Արթուրը նման պատվի էր արժանացել 2006 և 2009 թվականներին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը