Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը` աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 100-յակում. The Guardian

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը բրիտանական The Guardian-ի վարկածով ընդգրկվել է աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում: Լավագույն 100-յակը կազմել են 11 ֆուտբոլային փորձագետներ։ Հենրիխը զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը։

«Հենրիխը «Շախտյորի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է: Ընթացիկ մրցաշրջանում նա ավելի լավ հանդես եկավ: Սովորաբար «Շախտյորում» ստեղծագործում են բրազիլացիները, իսկ պաշտանվում՝ արևելաեվրոպացիները, սակայն Մխիթարյանը խախտեց այդ ավանդույթը՝ խաղալով ենթահարձակվողի դիրքում ու խփելով բազմաթիվ գոլեր: Նախորդ մրցաշրջանում խաղալով հենակետայինի դիրքում՝ նա լավացրեց իր տակտիկական որակները և Միրչա Լուչեսկուի կողմից արժանացավ գովասանքի խոսքերի` գրոհներն արդյունավետ կերպով եզրափակելու համար: Մխիթարյանը յոթ տարեկան էր, երբ չարորակ ուռուցքը նրանից խլեց հորը, ով Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ էր: Այժմ Մխիթարյանը  23 տարեկան է և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է համարվում»,- գրում է The Guardian-ը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս