Հրանտ Բագրատյանին ասելիքներ կունենանք, բայց թողնենք, երբ թեկնածությունը կհաստատվի, այդ ժամանակ կխոսենք. ՀՀԿ-ական պատգամավոր
«Եթե քաղաքական տեսանկյունից նայենք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր ճամբարում` միայն ամպագոռգոռ հայտարարությունները, կոնսուլտացիաները` միասնական թեկնածու առաջադրելու համար, ցավոք սրտի, մեր կանխատեսումները դառնում են իրականություն, և այն, որ ՀԱԿ-ը` որպես քաղաքական միավոր քաղաքական դաշտում, առավելևս՝ այս հայտարարությունից հետո դադադարում է լինել գործոն` որպես այդպիսին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի այսօրվա հայտարարությունը:
«Եվ անկախ նրանից` Լևոն Տեր-Պետրոսյա՞նը կդնի, թե՞ Հրանտ Բագրատյանը, կարծում եմ` էական որևէ բան չի փոխելու»,- շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը:
«Իհարկե, հարգելով Հրանտ Բագրատյանի անձն ընդհանրապես, որովհետև չեմ ճանաչում, չեմ շփվել և որևէ բան չունեմ ասելու, եթե նայենք իր տնտեսվարած ժամանակաշրջանը, երբ ՀՀ վարչապետ էր և հաշվի առնենք մի շարք հանգամանքներ, կարծում եմ` եթե հաստատվի և նա մտնի ընտրապայքարի մեջ, դեռևս ասելիքներ կունենանք: Բայց թողնենք, երբ թեկնածությունը կհաստատվի, այդ ժամանակ կխոսենք»,- նշեց Հովհաննես Սահակյանը: