Բաժիններ՝

Ինչպիսի՞ ձեռնոցներ են առաջարկում աշխարհահռչակ նորաձևության սրահները (լուսանկարներ)

Այս տարվա ձմռանը դարձյալ մոդայիկ են ձեռնոցները:  Giorgio Armani -ի  2012/2013 թվականների աշուն-ձմեռ հավաքածուի մեջ ներկայացված շատ կարճ ձեռնոցներն ավելի շատ գունագեղ աքսեսուարներ են, քան ձեռքերը ցրտից պաշտպանելու միջոց:

Lanvin նորաձևության սրահն առաջարկել է կաշվե վառ գույներով ձեռնոցներ, որոնք համադրել է տարբեր գույներով վերարկուների հետ:

Nina Ricci-ն առաջարկել է կաշվե, ատլասից և ժանյակազարդ շատ երկար ձեռնոցներ, որոնք ընկերությունը համադրել է նաև երեկոյան զգեստների հետ:

Chanel-ն իր ցուցադրությանն էր ներկայացրել առանց մատների հետաքրքիր դիզայնով և վառ գույներով ձեռնոցներ:

Missoni-ն երկար կաշվե ձեռնոցների հետ համադրել էր խոշոր աքսեսուարները՝ մատանի, թևնոց:

Burberry Prorsum-ը ներկայացրել է կարճ, կաշվե ձեռնոցներ՝ կոպիտ և ագրեսիվ, մետաղյա սուր կոճգամներով:

Alexander Wang-ն առաջարկել է անբնական նյութերով կարված ձեռնոցներ:

John Galliano-ն, Carolina Herrera-ն և Diane von Furstenberg-ը, Christian Dior-ը,  Roberto Cavalli –ն, Dolce Gabbana-ն ևս հետաքրքիր՝ երկար ու կարճ, կաշվե տարբեր երանգներով ձեռնոցներ են առաջակում ոչ միայն վերարկուների, այլև ամենօրյա և երեկոյան զգեստների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս