Դատարանը կրճատեց Խոդորկովսկու և Լեբեդևի պատժաչափը
Մոսկվայի քաղաքային դատարանը, քննելով ստացված բողոքը, որոշել է փոխել ռուս օլիգարխներ Միխայիլ Խոդորկովսկու և Պլատոն Լեբեդևի գործով դատավճիռը։
Երկու բանտարկյալների պատժաչափը կրճատվել է 2 տարով՝ 13 տարուց հասցվելով 11 տարու։ Դա նշանակում է, որ նրանք կազատվեն 2014 թվականին։ Պատժաչափը հաշվարկվում է առաջին գործով ձերբակալության պահից՝ 2003 թվականից սկսած։
Դատախազը փորձել է պատժաչափի ավելի քիչ կրճատման հասնել՝ 1 տարի 9 ամսով։ Իսկ գործարարների փաստաբանները ձգտել են հասնել նրան, որ իրենց պաշտպանյալները արդեն ազատություն ստանան։ Նրանք բողոքարկելու են Մոսկվայի դատարանի վճիռը։
Հիշեցնենք, որ 2010թ. գործարարները դատապարտվել էին նավթի յուրացման և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու համար։