Բաժիններ՝

2013-ի հորոսկոպը՝ տարադրամի փոխարժեքի և ՀՀ կառավարության մասով

2013թ պատասխանների տարի է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աստղահոգեբան Լուսյա Հակոբյանը: «Լինելու է  դիպվածների, անկանխատեսելի իրադարձությունների, գաղտնիքների բացահայտման տարի: Լինելու են և հաղթանակներ, և պարտություններ: Անկումներ շատ են լինելու: Կլինեն նաև աղետներ, քանի որ արեգակի վրա 2013թ շատ պայթյուններ են սպասվում»,- ասաց Լ. Հակոբյանը: Վերջինիս խոսքով, դա ազդելու է նաև մարդկանց հոգեբանության վրա: «Տիեզերքը կօգնի այն մարդկանց, ովքեր աշխատասեր կլինեն:  Աղքատի և հարուստի տարբերությունը շատ պարզ երևալու է: Աղքատ բառն այս տարի մի փոքր մեղմ կլինի, ավելի բնորոշ է «քյասիբ» բառը: Մարդկանց վատ սոցիալական վիճակն էլ բախումներ կառաջացնի»,- ասաց աստղահոգեբանը:

2013 թվականը՝ ըստ աստղահոգեբան Լուսյա Հակոբյանի.

Տարադրամի փոխարժեք

Դոլարի փոխարժեքը 2013թ. նվազելու է: Խորհուրդ չի տրվում տներ վաճառել, գումար կուտակել: Խորհուրդ է տրվում անշարժ գույք գնել:

ՀՀ կառավարություն

Պատասխանների տարի է լինելու: Մեծ հարստություն կուտակած մարդիկ կորուստներ են կրելու: Հղփացածները պատժվելու են:

Ամուսնություններ

Ոչ լուրջ կապերի փլուզման տարի է լինելու: Եթե աղջիկն ու տղան հանդիպում են և ուղղակի որոշում, որ պետք է ամուսնանան, ամուսնությունն ամուր չի լինի: Եթե զույգի հարաբերություններում չկա պարզ ու մաքուր զգացմունք, այն երկար չի ապրի: Բաժանումների տարի է լինելու, որն արդեն սկսվել է: Մնալու են միայն այն զույգերը, որոնք մաքուր զգացմունքով են միմյանց կապված:

Խոսքի ազատություն

Ազատ արտահայտվելու տարի է լինելու: Ուղղակի պետք է աղոթել ու հավատալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս