Բաժիններ՝

Հեռուստաաշտարակի մոտ բախվել են «Lexus»-ն ու «Mercedes»-ը (լուսանկարներ)

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում` հեռուստաաշտարակի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ 27-ամյա Ռոբերտ Սիֆիլյանի վարած «Lexus» մակնիշի 10 MO 010 համարանիշի և Սարի Թաղի բնակիչ, 22-ամյա Աշոտ Պողոսյանի վարած «Mercedes» մակնիշի 71 LR 001 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն քանի որ վարորդների միջև առաջացել է անհամաձայնություն, վթարի վայր է ժամանել ՃՈ հետաքննիչը:

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս