
ՍԻՄ-ը պաշտպանում է Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը

«ՀԱԿ-ից բան չի մնացել, մնացել է Լևոն Տեր-Պետրոսյանը, ով չի խոսում, մնացել է Լևոն Զուրաբյանը, ով ավել-պակաս խոսում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը:
Նրա կարծիքով, այսօր ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը, թշվառ վիճակում է հայտնվել և առավելագույնը կարող է հավաքել 10 տոկոս: Նա բացառեց ընդդիմության միասնական թեկնածուի գաղափարը, քանի որ նույնիսկ ընդդիմության մի թևը՝ ՀԱԿ-ը, իր միջից չի կարողանում թեկնածու ընտրել:
Հայկը Բաբուխանյանն, ի տարբերության ընդդիմության, իշխանության թեկնածուին համարեց անփոխարինելի և մեր բոլոր խնդիրների լուծողը: Եվ, քանի որ միայն Սերժ Սարգսյանը կարող է մեր երկրի առջև ծառացած բոլոր խնդիրները լուծել, ՍԻՄ կուսակցությունը պատրաստվում է դեկտեմբերի 28-ին Ներկայացուցիչների խորհրդի նիստ հրավիրել և հայտնել, որ պաշտպանում են Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը: