
Լիոնել Մեսսին Արգենտինայում ընդամենը 3-րդն է

Արգենտինայի մարզական լրագրողների միությունը 2012 թվականի երկրի լավագույն մարզիկի կոչմանն արժանացրել է բռնցքամարտիկ Սերխիո Մարտինեսին, ով սեպտեմբերին նվաճել է միջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը։
2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչը, ով թաեքվոնդոյի օլիմպիական չեմպիոն է։ Իսկ ահա 3-րդ հորիզոնականում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին է։ Այս մասին հայտնում է AP-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը