
Խարդախը 3 միլիոն եվրո կանխավճարով «վաճառել» էր նահանգապետի պաշտոնը

Մոսկվայում ձերբակալվել է խարդախության մեջ մեղադրող մի անձնավորություն, ով զբաղված էր տարբեր պետական պաշտոններ «վաճառելով»։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ՆԳՆ կայքը։
Հետաքննության վարկածով, 39-ամյա տղամարդը ներկայացել է որպես ՌԴ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյա։ Նա պնդել է, որ կարող է օգնել հեռանկարային բիզնես-ծրագրեր ունեցող գործարարներին, ինչպես նաև՝ բարձր պաշտոնի նշանակել տարբեր մարդկանց։
Մասնավորապես, խարդախը մի գործարարի առաջարկել է լուծել վերջինիս՝ Սարատովյան երկրամասի նահանգապետի պաշտոնը ստանալու հարցը։ Որպես կանխավճար՝ նա պահանջել է 3 միլիոն եվրո։ Գործարարը համաձայնել է և փոխանցել գումարը, ինչից հետո խարդախի հետքերը կորել են։
Ենթադրվում է, որ ձերբակալվածն ունեցել է նաև հանցակիցներ, որոնց ինքնությունը ներկա պահին պարզվում է։