
Միասնական թեկնածուի գաղափարն ի սկզբանե ձախողված էր. Ռ. Հակոբյան

«Այսօր ընդդիմադիր դաշտում ցայտնոտային վիճակ է, որը ձեռնտու է իշխանություններին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա կարծիքով՝ նման իրավիճակը ստեղծվել է միասնական թեկնածուի թեզը շրջանառության մեջ դնելու պատճառով, որն ի սկզբանե ձախողված էր իր ֆորմատի պատճառով:
Անդրադառնալով խորհրդարանական գործունեությանը՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ չնայած փոքրաթիվ ուժերին՝ ընդդիմությունը կարողացել է արդյունավետ աշխատանք կատարել:
«Տա Աստված, ընտրություններից հետո էլ կարողանանք համագործակցել»,- նշեց բանախոսը: