
Հատուկ քննչական ծառայությունը ստացել է գաղտնալսման վերաբերյալ դիմումները

Հատուկ քննչական ծառայությունն այսօր՝ ժ. 10.20-ին, ստացել է ՀՀ գլխավոր դատախազության ուղարկած՝ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի գաղտնալսման վերաբերյալ դիմումները: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ՀՔԾ քննիչին:
Գրություններ են ուղարկվել ՀՀ ոստիկանապետին՝ համապատասխան մասնագետներ տրամադրելու, խումբ կազմելու նպատակով:
Նախապատրաստվում են նյութեր: