
Վիլանովային կփոխարինի Ռոուրան

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի բուժման ընթացքում կատալոնական ակումբը կգլխավորի 45-ամյա Խորդի Ռոուրան։ Այս մասին տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։
Այն մասին, թե որքան ժամանակով է թիմը գլխավորելու Ռոուրան, առայժմ ոչինչ չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Վիլանովան այսօր վիրահատության կենթարկվի` կապված նրա մոտ հայտնաբերված քաղցկեղի հետ: 43-ամյա մասնագետը հիվանդանոցում կանցկացնի 3-4 օր, որից հետո դուրս կգրվի։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը