Բաժիններ՝

Ավետ Բարսեղյան. Իսկ ի՞նչ է եղել եթերում, ծեծե՞լ եմ էդ էրեխուն. մամուլ

«Օրեր շարունակ տարբեր լրատվամիջոց­ներում ու սոցիալական ցանցերում քն­նարկվում են «Х-Factor» նախագծի եր­կու մասնակիցների ելույթները և ժյու­րիի կողմից ծաղրի ենթարկվելու երևույթը: Իրանից եկած 17-ամյա Շաքե Մովսեսյանը վիրավորվել էր Ավետ Բարսեղյանի այն գնահատականից, թե աղջկա երգեցողությունն իրեն ձանձ­րացրեց:

Շաքեն նույնիսկ որոշեց լքել բեմը, սակայն նրան հետ կանչեցին ու շարունակեցին հայտնել վճիռները: Ի վերջո, աղջիկը ներողություն խնդրեց ժյուրիի անդամ Ավետից, թվում էր` ամեն բան ավարտվեց, բայց….

Երբ Youtube-ում հայտնվեց Շաքեի ելույթի տեսանյութը, նա հանդես եկավ մեկնաբանությամբ:  «Բայց ես իսկապես չէի սպասում «Շանթից», որ իրականու­թյունը քաթ կանեն, ամոթ քեզ, «Շանթ» հեռուստաընկերություն, դու մարդկու­թյուն չունես` նույնիսկ իրականությունը ցույց տալու: Եվ ասեմ, սիրելի ժողովուրդ, իրանք Ավետի մնացած անշնորհք զրույ­ցը քաթ են արել, որ ցույց տան, թե ես եմ միանգամից անշնորհք վարվել, եթե լա՞վ նայեք, կնկատեք»,-Youtube-ի տեսանյութի մեկնաբանությունների հատվածում գրել էր Շաքեն:

Շաքեի հետ զրուցելու մեր բոլոր փոր­ձերն ապարդյուն էին, նա չցանկացավ այլ մեկնաբանություններ տալ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և ներկայացնում Ավետ Բարսեղյանի դիրքորոշումը.

-Տեսե՞լ եք` ինչ է կատարվում սոցիալա­կան ցանցերում, ոչ մի օգտատեր դրական արձագանք չի տվել Ձեր խոսքին: Ի՞նչ կա­սեք` ի պաշտպանություն Ձեզ:

-Իմ համար սոցիալական ցանցերն այն տարածքը չեն, որտեղ ես պետք է պաշտ­պանվեմ: Նախ` ես չկամ սոցիալական ցանցերում, իսկ այդ քոմենթներից ու մի քանի հոգու արտահայտություններից, ճիշտն ասած, տեղյակ էլ չեմ: Այս պահին էլ Ծաղկաձորում նկարահանումների եմ, գործ եմ անում, ժամանակ չունեմ հետևելու, թե ինչ է կատարվում սոցցանցերում:

Ամեն դեպքում, երևույթը կա, Դուք նե­ղացրել եք 17-ամյա աղջկան:

-Նեղացրե՞լ եմ, գուցե իրենի՞ց ինտերվ­յու վերցնեք: էդ էրեխեն ներողություն է խնդրել ինձանից, ես իր հետ խոսել եմ նաև եթերից հետո:

Ի՞նչ եք կարծում, արժե՞ր ասել, որ ձանձրացաք իր երգելուց:

-Իսկ ի՞նչ է եղել եթերում, ծեծե՞լ եմ էդ էրեխուն: Երեխա է, նեղացել է ձանձրալի բա­ռից, է հետո: Ձանձրանալ բառը վիրավորա՞նք է, հայհոյա՞նք, ինչպե՞ս է ընկալվում ֆեյսբուքյան հասարակության կողմից:

Ոչ միայն ֆեյսբուքյան: Շատերին զայ­րացրել է Ձեր քմծիծաղն ու այն, որ Դուք կարծես ձեռք եք առնում մասնակիցներին:

-Ես իրավունք ունեմ որպես ժյուրիի ան­դամ, դադարեցնել ու ասել կարծիքս, դա տարիներ շարունակ այդպես է եղել: Բա­ցարձակ վիրավորելու ոչ մի միտում չի եղել: Ես մշակութային տարր եմ, որը չի կարող 2 միլիոն քանի հարյուր հազարին հաճո բաներ անել: Ես աշխատում եմ իմ գործունեության տարբեր ոլորտներում: «X-Factor»-ում էլ ժյուրի եմ:

Դուք իսկապես չե՞ք տեսել թե ինչ մեկնաբանություններ են անում սոցիալական ցանցերում:

Ես ի սկզբանե ասացի` ինձ հետաքրքիր չեն այդ քոմենթները, ինձ հետաքրքիր չեն սոցիալական ցանցերը, ինձ հետաքրքիր չեն անադեկվատ մեկնաբանությունները` թե’ սոցիալական կայքերում, թե’ բարձրաձայն հնչեցված: Յուրաքանչյուրն ունի իր կարծի­քը, բարեբախտաբար, իմ կյանքում ստացվել է այնպես, որ ես վաստակել եմ իրավուն­քը՝ լինելու հայրենական հեռուստաշուկայի նախագծերից մեկի ժյուրիի կազմում: ժյու­րիում նստած` ես իմ իրավունքների շրջա­նակում աշխատում եմ: Այդ աշխատանքը կարող է 5 հոգու դուր գալ, 15-ին դուր չգալ: Ի՞նչ ասեմ, որպես այդպիսին` ես դա երևույթ չեմ համարում, որ դրան որևիցե կերպ անդ­րադառնամ կամ ընկղմվեմ սոցիալական ցանցերում տիրող բաների մեջ: Ես այնքան անտեղյակ եմ այդ ամենից:

Փաստորեն, մինչև իմ զանգը չգիտե­ի՞ք. որ Ձեր պահվածքից ու խոսելուց շատ մարդիկ վիրավորվել են:

-Ձեզ ի՞նչ է պետք, սկանդալային ին­տերվյու, ես դա չեմ կարող Ձեզ ապահո­վել: Աշխատանքս բավական շատ է, հիմա էլ «X-Factor»-ի նկարահանումներին եմ` ոչ ժյուրիի կարգավիճակում, այլ երեխանե­րին դուխ տալու: Դրանք դերեր են, դերեր, այսօր ժյուրիի դերում, վաղը հաղորդավա­րի, շոու է… Շոու, որի ընթացքում կարելի է ձեռք բարձրացնել, ստոպ տալ ու ասել` ձանձրալի է: Դա մտնում է ժյուրիի ֆունկ­ցիաների մեջ: Որևէ մեկին նեղացնելու մասին խոսք անգամչկա: Ես 32-ամյա երի­տասարդ եմ, որը վաղուց չի կայանում «X- Factor»-ի մասնակիցների վրա, դա մեկ, երկրորդը` Հայաստանի Հանրապետու­թյան սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված և ընդհանրապես` մեր երկրում գոյություն ունեն այնքան մեծ խնդիր­ներ, որոնց շուրջ կարելի է խոսել: Չգիտեմ անգամ, թե լրատվամիջոցներն ինչու են այս ամենին այդքան անդրադառնում: Եթե նրանք իրենց ողջ էներգիան ծախսեին շատ ավելի կարևոր հարցերի վրա, քան «X-Factor»-ի մասնակցի վիրավորանքը, շատ-շատ հարցեր կլուծվեին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս