Բաժիններ՝

«Վովա շոու». մաս 102. մամուլ

«Երեկ տեղեկացրել էինք, որ դեկտեմ­բերի 18-ին ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել: Տեղեկացրել էինք նաև, որ ի նշան բողոքի` այդ ձերբակալության դեմ բաժնի տարբեր վարչու­թյունների մոտ 60 աշխատակիցներ ազատ­ման դիմումներ են ներկայացրել»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Կատարվածը երեկ պաշտոնապես հաստատվեց, հանգա­մանքների մասին հաղորդագրություն տարա­ծեց Հատուկ քննչական ծառայությունը: «Հա­տուկ քննչական վարույթում քննվող քրեական գործով առաջադրվել է մեղադրանք ՀՀ ոստի­կանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախու­զության բաժանմունքի օպերլիազորների նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով` պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ: ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիսպորներ Խաչիկ Բարխուդարյանը, Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, առանց ար­ձանագրություն կազմելու և համապատաս­խան գրանցում կատարելու աշխատասենյա­կում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շր­ջանների ընդհանուր իրավասության դատա­րանի որոշմամբ` նրանց նկատմամբ խափան­ման միջոց կիրառվել է կալանավորումը: Նա­խաքննությունը շարունակվում է»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Երեկ ոստիկանության Կենտրոնի բաժնից արդեն ներքին կարգով տեղեկություններ էին տարածվում, որ բաժնում ծեծի ժամանակ օպերլիազորներից մեկը հարվածել է իրենց մոտ բերման ենթարկված գողության համար մեղադրվողի ականջին, ինչի հետևանքով պայթել է նրա թմբկաթաղանթը: Ըստ որոշ տե­ղեկությունների, ծեծվածը նախկինում յոթ ան­գամ դատապաըտված է եղել: Երեկ ոստիկա­նության հասարակայնության և լրատվության բաժնից հրաժարվեցին որեւէ կերպ մեկնաբա­նել օպերլիազորների ձերբակալության փաստը, իսկ Կենտրոնի ոստիկանությունում չափա­զանց հանգիստ և խաղաղ մթնոլորտ էր, կար­ծես` նման դեպք չէր էլ եղել: Այստեղ նույնպես հերթապահ ոստիկանը հրաժարվեց որևէ տե­ղեկություն հաղորդել ինչպես ձերբակալված­ների, այնպես էլ բուն դեպքի մասին: Տեղի ունե­ցածի կապակցությամբ զրուցեցինք ձերբա­կալվածներից Արտակ Բարսեղյանի եղբոր` Արթուր Բարսեդյանի հետ:

-Արթուր, Ձեր եղբայրը ձերբակալվել է, ինչի՞ համար:

-Գողին բռնելուց հետո փոխանակ ոստի­կաններին պարգևատրեն, բռնում դատում են, բոլորս շոկի մեջ ենք: Իշխանություններն այսօր հավատում են յոթ անգամ դատապարտված հանցագործին, քան երկու օպերլիազորներին:

-Այսինքն, ուզում եք ասել` մեղադրանքը կե՞ղծ է, նրանք բաժնում բռնություն չե՞ն գործադրել բերման ենթարկվածի նկատմամբ, չե՞ն ծեծել:

-Ոչ, չեն ծեծել: Նրանք այդ մասին ցուցմունք են տվել:

Իսկ հնարավո՞ր է, որ ոստիկանությունում ղեկավարության հետ խնդիրներ են ունեցել և դրա համար են ձերբակալվել:

-Չէ չէ, Արսենը ոստիկանությունում շատ կարգապահ ա, բոլորը հարգում են, և աշխատողները նույնպես շոկի մեջ են:

Մենք տեղեկություն ունենք, որ ի նշան բո­ղոքի այդ ձերբակալության դեմ` բաժնի տար­բեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ ազատման դիմումներ են ներկայացրել: Դուք նման ինֆորմացիայի տիրապետու՞մ եք:

-Հա, ճիշտ ա: Անգամ դատարանի բակում էին հավաքվել մեծ թվով ոստիկաններ:

Իսկ նրանց ի՞նչ հանգամանքներում են ձերբակալել:

-Աշխատանքի տեղն են բռնել ու տարել:

Ձեր եղբայրը նախկինում նկատողություն, տույժեր ունեցե՞լ է:

-Չէ, ոչ նկատողություն, ոչ էլ տույժ չի ունե­ցել: Ինքը շատ կարգապահ ա, իրա խնամակալության տակ էին ծնողներս, հայրս առողջա­կան խնդիրներ ունի: Արտակը ամուսնացած ա, ունի երկու տարեկան երեխա:

Իսկ Խաչիկ Բարխուդարյանին ճանա­չու՞մ եք:

-Ճանաչում եմ, կարգին աշխատող ա:

Դուք է՞լ եք ոստիկանությունում աշխատում:

-Չէ, ես չեմ աշխատում:

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 15-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում` 7 ոստիկանների կողմից առանձնակի դաժանությամբ ծեծի է ենթարկվել 31-ամյա Մհեր Անդրեասյանը, որը բերման էր ենթարկվել կողոպուտ կատարելու կասկա­ծանքով: Այս դեպքի մասին տեղեկացրել էին Անդրեասյանի հարազատները և փաստաբա­նը: Պահանջելով, որ Անդրեասյանն ընդունի իր մեղքը և ցուցմունք գրի, ոստիկանները նրան ոտքերով ու բռունցքներով ծեծի են ենթարկել, ապա սկսել են հարվածներ հասցնել աթոռով: Բռնությունը դադարել է միայն այն ժամանակ, երբ Անդրեասյանը, այլևս չկարողանալով ոտ­քի վրա կանգնել, ընկել է պատուհանի վրա, որը կոտրվելով` վնասվածքներ է հասցրել նրան: Ոստիկանությունն այս դեպքը հերքեց: Սա նշանակում է, որ Նոր Նորքի բաժնում բռնու­թյուն գործադրածներից ոչ ոք ոչ նկատողու­թյուն ստացավ, ոչ տույժ, ոչ էլ որևէ պատաս­խանատվության ենթարկվեց:

Սակայն, մեր թերթում արդեն մի քանի անգամ անդրադար­ձել ենք Վովա Գասպարյանի հայտարարությա­նը, թե ինքը ոստիկանությունում ծեծուջարդ չի հանդուրժելու: Ով որ մինչև հիմա այս հայտա­րարությանը չէր հավատում, Կենտրոնի բաժնի երկու օպերլիազորների ձերբակալության պատմությունից հետո հաստատ կհավատա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս