
Զանգերն ու Սելիմի լեռնանցքը փակ են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Ապարան-Սպիտակ (Ծաղկահովիտ-Ալագյազ, Արագած-Լեռնապար, Միրաք-Մելիքգյուղ-Ռյա Թազա, Լանջիկ-Մաստարա), Օթևան, Գառնահովիտ, Հակկո գյուղերի ավտոճանապարհները և Սյունիքի մարզի Զանգեր կոչվող հատվածը: Փակ է Սելիմի լեռնանցքը:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների` սահելու դեմ շղթաների կիրառման դեպքում և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար: