Բաժիններ՝

Կրկեսի ձիերից մեկը սիբիրախտի՞ց է սատկել. մամուլ

«Ըստ «ժողովուրդի» տեղեկությունների՝ ՀՀ պետկրկեսի ձիերից մեկը օրերս սիբիրախտից սատկել է: Նշենք, որ ձիերը գտնվում են «10-ից 10» Համալիրի ձիարշավարանում: Տեղեկությունը ճշտելու համար նախ դիմեցինք պետկրկեսի տնօրեն Մոս Պետրոսյանին:

Վերջինս «ժողովուրդին» ասաց. «Այո, ձիերից մե­կը սատկել էր, բայց թե ինչ պատճառով չգիտեմ: Գիտեմ միայն, որ լաբորատոր հետազոտություն է կատար­վելու, և դրանից հետո պարզ կլինի»: Իսկ «10-ից 10» համալիրի ձիարշավարանի աշխատակից Խորենը մեզ տեղեկացրեց. «Ձին դեկտեմբերի 11-ին է անկել, բայց հետազոտությունների արդյունքները դեռ պատրաստ չեն: Մի քանի օրից կտրվեն: Ըստ նախնական տեղեկության` դիահերձման ժամանակ պարզվել է, որ կենդա­նին երիկամների խնդիր է ունեցել: Թե Հիմա ինչ կասի լաբորատորիան, չեմ կարող ասել»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս