Բաժիններ՝

Մաքսիմ Հակոբյանը պատրաստ է «ճամբարափոխ» լինել. մամուլ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը «ժողովուրդին» հայտնեց, որ ինքը մշտապես եղել է Կոմունիստական կուսակցության անդամ և չի փոխում կուսակցա­կան պատկանելությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

«Մեր հարցին, թե ինչու է մշտապես ՀՀԿ-ի թեկնածուներին սատարել և այժմ էլ ՀՀԿ առաջնորդ Մերժ Աարգսյանի համար է աշխատում, ասաց. «Ես ոչ մի կուսակցության անդամ չեմ լինի: Մեր երկրի կառուցման, հզորացման համար կանգնած է ՀՀԿ-ն, վաղը կարող է լինել ՀՅԴ-ն, մյուս օրը` ՕԵԿ- ը, մյուս օրն էլ չգիտեմ ով: Ես էն կուսակցության կողքին եմ, որը ճիշտ քաղաքականություն է տանում մեր երկրի զարգացման ու մեր երկրի ապագայի համար»: Հակոբյանը նաև նշեց, որ եթե անգամ ՀԱԿ առաջ­նորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երկրի նախագահ  դառնա, ինքը «ճամբարափոխ» կլինի. «Ի՞նչ անենք, եթե իր կուսակցությունը ճիշտ քաղաքականություն առաջարկի, որ մեր ժողովուրդն իրա հետևից գնա, այո’, կգնամ այն մարդու հետ, որը կցանկանա մեր երկիրն առաջ տանել»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս