Բաժիններ՝

Ամենաթողության դեմ պայքարը նախագահը պետք է սկսի իր շրջապատից. մամուլ

««Սա նո՛ր Հայաստան է, և վերջ:

Սա խոսքի ազատության, ժողովրդավարության Հայաստան է, և վերջ:

Սա օրենքի գերակայության և իրավունքի Հայաստան է, ե վերջ…»,- նախագահի ելույթից 4 օր անց Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը սպաոնում է պոկել «Ա1 +»-ի լրագրող Մհեր Արշակյանի ծնոտը` «Դավայ, դավա՜յ, յալլա՛, կտամ ծնոտդ կպոկեմ»»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում..

«Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի տպավորությամբ. «Հայաստանի մասին խոսելիս նախագահը խոսում էր Նորվեգիայի, Կանադայի մասին, որտեղ չկան օրինազանցություններ, այսօրվա մեր օլիգարխները, պատգամավորները, որտեղ չկա ամենաթողության այն միջավայրը, որը ստեղծել է հենց ինքը` հանրապետության նախագահը»:

Ըստ պարոն Հարությունյանի` Հանրապետական պատգամավորի այս պահվածքը հակասում է ՀՀ նախագահի պնդումներին. «Այդ դեպքը նրա ելույթի հետ մեր իրականության հակասության մասին է խոսում: Նախագահը հասարակության միջից ընտրել է, պեղել է հենց այդ մակարդակի մարդկանց ու նրանցով է ներկայանում աշխարհին: Հանրապետական կուսակցությունում ամենաթողության դրսևորումներ են, բայց չեմ ցանկանում նրանց կուսակցական զգեստ հագցնել, նրանք կուսակցությունից, Հանրապետականից էլ են դուրս: Նրանք այդպիսին են, երևույթ են, պարզապես այսօր Հանրապետական կուսակցության դրոշի տակ են հանդես գալիս: Ամենաթողության դեմ պայքարը նախագահը պետք է սկսի իր շրջապատից: Տեսնում ենք և՛ նրա ընտանիքի անդամներին, և նրա կուսակիցներին»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս