Բաժիններ՝

ԱԺ նախագահն առաջ է գնում զավթելով. մամուլ

«Աշխատավայրում՝ ինչպես տանը, սա Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանին է վերաբերվում, քանի որ վերջինիս՝ Մոնումենտում գտնվող «հա­մեստ» տունիկն առանձնապես չի տարբերվում Ազգային ժողովի շենքից: Երևի պարոն Աբրահամյանն այնքան է սիրում Աժ-ն, որ իր տունն էլ կառուցել է տվել դրա նմանությամբ, որպեսզի տանը գտնվելու ժամերին կարոտախեղդ չլինի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այստեղ առավել ուշագրավ է մեկ այլ երևույթ: Մանավանդ 90-ականներին մեր ժողովուրդը տարված էր շենքերի բնակարանների «բալկոններն առաջ տալու» մոլուցքով, ով որքան հնարավոր է` առաջ էր գալիս, նորանոր տարածքներ նվաճում բակերի հաշվին: Հետո մի պահ կարծես այս երևույթը պասիվացավ, բայց Հ. Աբրահամյանը կարծես թե ակտիվացրել է` պարզապես մի փոքր ձևափոխված, նորացված տարբերակով, «բալ­կոնների» փոխարեն առաջ է տալիս պարիսպ-ցանկապատը և տնամերձ տարածքը` այս անգամ արդեն երթևեկելի փողոցի հաշվին: Ու ոչինչ, որ փողոցում մնացել է ընդամենը մեկ երթևեկելի գիծ, կարևորը Արգամիչի գերդաստանի հարմարավետությունն է:

Հետաքրքիր է` տան ներսում աթոռներն էլ են Աժ-ի աթոռներից, և արդյոք ոչ աշխատանքային ժամերին Հ. Աբրահամյանի տան աթոռներից մե­կին մշտապես գամված է Գալուստ Սահակյանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս