
«Ոչինչ չի արվում անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար»

«Ցավոք, այս դեպքը Հայաստանի քաղաքական կյանքի համար սենսացիա չէր, որովհետև այդպիսի դեպքեր եղել են տարիներ շարունակ: Գուցե ռեզոնանսի մեջ է մտնում հանրապետության նախագահի այն ելույթը, թե անպատժելիության մթնոլորտը վերացված է: Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր են, իրականում ոչինչ չի արվում անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար»,- 168.am– ին ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքագծին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել իր մասնագիտական աշխատանքը կատարող «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի նկատմամբ: