
Ինքնասպանությունից առաջ ասել է. մեկ ամիս առաջ ընկերս էր կախվել, հիմա էլ՝ ես

Դեկտեմբերի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում, Ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավրոս թաղամասի Բաղրամյան փողոցի 16 տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի քաղաքացի: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ,ոստիկանները նշված սեփական տան հարևանությամբ գտնվող խորդանոցում հայտնաբերել են 32-ամյա Ս. Շմավորնյանի դին՝ կախված վիճակում:
Նախօրեին Ս. Շմավոնյանը ընտանեկան հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, իսկ այսօր առավոտյան կնոջ մորեղբոր տղան զանգահարել է նրան և փորձել պարզել վիճաբանության պատճառը: Նա պատասխանել է. «Մեկ ամիս առաջ Դարպաս գյուղում անասնապահ ընկերս է կախվել թոկով, հիմա էլ ես եմ կախվելու՝ լավ մնացեք, ես գնում եմ»: Ու արդեն այսօր կեսօրին հայտնաբերվել է նրա դին: Ինքնասպանություն գործած տղամարդը ուներ երկու երեխա: