Բաժիններ՝

Շարլ Ազնավուրը Սուրբ է յուրաքանչյուր հայի համար. Լևոն Արոնյան

Պեկինում ավարտված համաշխարհային ինտելեկտուալ խաղերի կույր շախմատի մրցաշարի հաղթող Լևոն Արոնյանը Facebook-ի իր էջում կիսվել է իր տպավորություններով և առաջիկա ծրագրերով:

«Պեկինում քիչ առաջ ավարտված Կույր շախմատի մրցաշարը հետաքրքիր էր: Առաջին օրերին ես պայքարում էի անքնության դեմ, քանի որ ժամանել էի Լոնդոնից, բայց հետո վերականգնվեցի և հաղթեցի իմ սիրելի կույր շախմատի մրցաշարը:
Պեկինում շատ կարևոր անակնկալ էր սպասվում ինձ: Կույր շախմատի բացման օրը հրավեր ստացա Չինաստոնում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանից ներկա գնտվելու Շարլ Ազնավուրի այցելությանը: Յուրաքանչյուր հայի համար Ազնավուրը սուրբ է, և նրա հետ հանդիպումը մեծ իրադարձություն էր ինձ համար: Ես մի փոքր ամաչեցի խնդրել նրան լուսանկարվել, սակայն մենք խմբակային նկար ունենք, այնպես որ կարող եմ ապացուցել խոսքերս: Ես նրան հարցրեցի, թե արդյոք նա երբևէ կթարգմանի իր երգերը հայերեն: Երեկոն անցկացրի հրաշալի մթնոլորտում:
Առջևում Սուրբ Ծնունդը և Ամանորն է Ֆիլիպիններում, հետո` Վեյկ Ան Զեեն: Շնորհավոր Սուրբ Ծնունդ և Նոր տարի», – գրել է Արոնյանը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս